Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» հյուրընկալել էր Մոսկվայի «Սպարտակին»:

Հանդիպումն ավարտվեց 7։0 հաշվով՝ հյուրերի ջախջախիչ հաղթանակով։ 

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն այս մրցաշրջանում առաջին անգամ մոսկովյան թիմի մեկնարկային կազմումում էր և 70-րդ րոպեին դարձավ գոլի, իսկ մինչ այդ՝ 2 գոլային փոխանցման հեղինակ:

Գոլերը.

Զե Լուիշ (6, 26), Իվելին Պոպով, (21, 45+1), Սերդար Տասկի (51), Ալեքսանդր Զոտով (54), Արաս Օզբիլիս (70):

Յուրա Մովսիսյանը չէր հայտավորվել հանդիպմանը, քանի որ լիովին չի ապաքինվել վնասվածքից:

«Սպարտակը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Հավելենք, որ սա թիմի պատմության ամենախոշոր հաղթանակն էր Ռուսաստանի Գավաթում: