Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Հոֆենհայմին»:

Հանդիպումն ավարտվեց նվազագույն ոչ ոքի՝ 1:1 հաշվով: 

Գոլերը.

Սեբաստիան Ռուդի (42) – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (55):

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ ընդմիջումից հետո, սակայն աչքի չընկավ գոլերով կամ գոլային փոխանցումներով: 

Հավելենք, որ այս խաղում Տուխելի ղեկավարած թիմը կորցրեց առաջին միավորները և այժմ 16 միավորով գրավում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: