Անկախ աշխատանքից կինը մնում է կին ։))) և ունի թուլություններ գեղեցիկ պահերի, գեղեցիկ իրերի ու մասնավորապես Զարդերի նկատմամբ,, Այս մի քանի օրը տրամադրությունս հասել է բարձրակետին, ոչ թե միայն աշխատանքի արդյունավետության, լավ եղանակի ու ընկերներիս հետ միասին՝ Ջազ երեկոների շնորհիվ,,,Այլև այս Զմրուխտավառ ականջօղերիս, որոնք տաղանդավորագույն նկարչուհու ձեռքի գործն են։ Լուսինե Նիկողոսյանն օգտագործում է ամեն նյութ՝ ժամացույցի սլաքից մինչև արծաթե գդալներ, և շատ օրիգինալ, չկրկնվող, բայց իր հայկականությամբ տիպիկ զարդեր է ստեղծում։ Լուսինե անչափ զգացված եմ նվերի համար ։)) Քիչ է մնում քնելիս էլ չհանեմ Հ.Գ. Կասկածելի արտադրության «երկաթիկներ» առնելու փոխարեն պետք է խթանել մերը՝ օգտվելով Հայաստանում ապրող ու գործող աևվեստագետներից. նկարչից մինչև ջինսերի արտադրող:
Նազենի Հովհաննիսյան