Այսօր Սաուդյան Արաբիայում ուխտավորների մեջ առաջացած հրմշտոցի արդյունքում մահացել է առնվազն 310 մարդ: Ինչպես տեղեկանում ենք BBC-ից, ավելի քան 450 մարդ ստացել է վնասվածքներ: 

Հրմշտոցը տեղի է ունեցել Մինայում, որը գտնվում է Մեքքայի մոտակայքում: Այստեղ ուղտավորները իրականացնում էին «հաջի» վերջին արարողությունները: Դեպքի վայրում այժմ ընթանում են փրկարարական աշխատանքներ: 

197 մարդ հոսպիտալացվել են: Նրանցից 66-ը կանայք են, իսկ 16-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: «Հաջ»-ին մասնակցում են ավելի քան մեկ միլիոն մարդ: Վերջին օրը ուղտավորները գնում են Մինա, որտեղ քարերով հարվածում են սյան, որը խորհրդանշում է սատանային: