Ջեյմս Ուորլիքը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, Նյու Յորքում է: նա այնտեղ է ժամանել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպելու համար: Այդ մասին նա հայտնել է իր Instagram-յան էջում՝ հրապարակելով լուսանկարը։
Նա մասնավորապես ասել է. «Ժամանել եմ Նյու Յորք՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին։ Մենք անհամբեր սպասում ենք արդյունավետ քննարկումների»։
Նա «Trend»-ին հայտնել էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպել մինչև տարեվերջ։