Երեկ ՖԻՖԱ-ի գրասենյակում կայացել է դեկտեմբերի 10-20-ը Ճապոնիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը.
Քառորդ եզրափակիչ
Առաջին զույգ. ԿՕՆԿԱԿԱՖ Չեմպիոնների լիգայի հաղթող – Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող
Երկրորդ զույգ. Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի հաղթող – Օվկիանայի Չեմպիոնների լիգայի հաղթող («Օքլենդ Սիթի» կամ Ջեյ լիգայի չեմպիոն)
Կիսաեզրափակիչ
«Բարսելոնա» - Առաջին զույգի հաղթող
Երկրորդ զույգի հաղթող – «Ռիվեր Փլեյթ»
Հիշեցնենք, որ նախորդ առաջնությունում, որն անցկացվել էր Մարոկկոյում, եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 2։0 հաշվով հաղթել էր արգենտինական «Սան Լորենսոյին»։