Ինչպես հայտնել ենք, երեկ լարված էր իրավիճակը ՀՀ-Ադրբեջան շփման գծում: Հակառակորդը գնդակոծում էր ոչ միայն մարտական հենակետերը, այլև խաղաղ գյուղերը, ինչի արդյունքում ունեցանք նաև 3 զոհ:
Լուսանկարներում ցուցադրվում է Տավուշի մարզի Բերդավան գյուղում տեղի ունեցած սարսափելի գնդակոծության հետևանքները:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հերքում է տեղեկություններն այն մասին, որ հայկական Զինված Ուժերը ոչնչացրել են հակառակորդի մարտական հենակետը, ինչպես նաև վնասազերծել են հինգ ասկյարի:
Լուսանկարները՝ yerkir. am-ի


