Վերջին օրերին Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմաններում լարվածության կտրուկ սրումը, հակառակորդի կողմից սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումը, խաղաղ բնակչության շրջանում ունեցած զոհերը լրջորեն անհանգստացնում են մեզ: Չնայած հայկական կողմի ձգտումին՝ կոնֆլիկտը լուծել միայն խաղաղ բանակցությունների միջոցով, Ադրբեջանի այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը բանակցությունների ընթացքում հայկական կողմի խաղաղասիրական կեցվածքը ընդունելով թուլության, վախկոտության նշան, հայկական խաղաղ բնակավայրերի գնդակոծությամբ հույս ունի ընթացող բանակցությունների ընթացքում մեզ պարտադրել իր կամքը:
«Պահեստազորի սպաների համահայկական միության» ՀԿ-ն հայտարարում է, որ հայ սպայի բազկի ուժը ադրբեջանցիները զգացել են պատերազմի տարիներին և եթե մոռացել են, ապա մի անգամ էլ կհիշեցնենք:
ՀԿ-ի բոլոր անդամներն անխտիր, ովքեր պատերազմի բովով անցած, հաղթելու արվեստին տիրապետող ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպաներ և զինծառայողներ են, պատրաստ են հենց այսօր մեկնել սահմանամերձ շրջաններ՝ կանգնելու հայ զինվորի կողքին, փոխանցելու նրանց մեր հարուստ փորձը, համատեղ պատժելու թշնամուն և վրեժխնդիր լինելու այսօրվա անմեղ զոհվածների համար:
«ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ ՎԱՐԴԱՆ ՔՅԱՐՈՒՆՑ



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					