Պատերազմն անթույլատրելի է, խաղաղ քաղաքացիների ուղղությամբ կրակելը անթույլատրելի է: Այս մասին հայտարարել է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության խորհրդատվական խորհրդի անդամներից ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը՝ խոսելով ԼՂՀ-Ադրբեջան հակամարտության մասին։
«Այնպիսի օր կամ գիշեր չկա, որ Ադրբեջանը չկրակի՝ օրեցօր հզորացող զենքով։ Կրակում են զինվորների վրա, թեև Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հրադադար է գործում, ինչը պետք է արդեն դատապարտվի: Ես տեսել եմ իրավիճակը, լսել եմ մոտակայքում հնչող կրակոցների ձայնը»,- ասել է նա։
Պատգամավորը կոչ է արել Ֆրանսիային և նրա կառավարությանը, ինչպես նաև երկրի արտգործնախարարին` միջամտել և ճնշում գործադրել Ադրբեջանի արտգործնախարարության վրա։