Գիտեք, ոչինչ հենց այնպես չի լինում, ամեն ինչ օրինաչափ է: Սահմանագծին լարվածությունը ավելի կուժեղանա: Այսօր հրթիռներ են կիրառում, վաղը այլ բան կկիրառեն: Ադրբեջանը այլ հնարավորություններ չունի: Այն հնարավորույուններով, ինչ նա օժտված է, կարող է միայն լարվածություն ստեղծել սահմանին: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
- Ադրբեջանը այս ամենն անում է լարվածություն ստեղծելու համար...սա պատերազմի շեմ չէ: Ամեն տեղ գոյություն ունեն սեփական օրենքները, և եթե մենք դիտարկենք պատերազմի օրենքների տեսանկյունից, պետք է հասկանանք, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում գոյություն ունեն պարտավորություններ...մեկը՝ մյուսի առջև, ինչ-որ բաների առջև:
Եթե մենք հիմա մի հրթիռ արձակենք, ապա Ադրբեջանի կեսը կվերանա, բայց բանը նրանում է, որ մեր ղեկավարությունը դրան չի գնա:
Ադրբեջանը իր արտաքին քաղաքականությունը պետք է համաձայնեցնի Թուրքիայի հետ: Այսօր, երբ մենք խոսում ենք Ադրբեջանի մասին, մոռանում ենք, որ նրա ետևում կանգնած է Թուրքիան: Սա Թուրքիան է թելադրում:
Նշենք, որ սեպտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /16 արկ/, 82 /28 արկ/, և 120մմ /2 արկ/ ականանետերից ու ՌՊԳ-7 /1 արկ/ և ՀԱՆ-17 /30 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: