Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 8-րդ տուրում այսօր կայացան 2 հանիպումներ:

Առաջին խաղում «Գանձասար Կապանը» և Գյումրիի «Շիրակը» նվազագույն՝ 1:1 հաշվով ոչ ոքի խաղացին.

Գոլերը.

Դամիր Մեմովիչ (34) - Գեւորգ Հովհաննիսյան (90+4):

Իսկ «Արարատը» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Ուլիսի» նկատմամբ՝ ամերիկացի կիսապաշտպան Բրայան դե լա Ֆուենտեի դուբլի շնորհիվ.

Գոլերը.

Միլուտին Իվանովիչ (14) – Բրայան դե Դա Ֆուենտե (66, 86):

Հավելենք, որ այս պահին «Գանձասար Կապանը» 15 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, «Շիրակը» 14 միավորով եզրափակում է լավագույն եռյակը, «Արարատը» 10 միավորով 5-րդն է, իսկ «Ուլիսն» ունի 1 միավոր: