Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբում այսօր տեղի ունեցան 8-րդ տուրի վերջին 2 խաղերը:
Առաջին խաղում «Բանանցը» հյուրընկալվեց «Միկային» և պարտվեց նվազագույն հաշով: Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ Դենիս Տալալայը՝ 28-րդ րոպեին:
Իսկ մրցաշարային աղյուսակի առաջատար «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտվեց գործող չեմպիոն «Փյունիկին»:
Գոլերը.
Միհրան Մանասյան (58) – Ղուկաս Պողոսյան (1, 66, 90+2), Վարդան Պողոսյան (40):
Այս տուրում ավարտին մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Ալաշկերտը»: Իսկ «Փյունիկն» ու «Շիրակը» 3-ական միավորով զիջում են առաջատարին և բաժանում են 3-4-րդ տեղերը: