Ապրիլի 9-ին Արմեն Մարտիրոսյանի և ոստիկանների միջև բախման հետ կապված հրապարակումների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ ոստիկան Արթուր Ղազարյանը գերազանցել է օրենքով սահմանված իր լիազորությունները և պետք է նշանակվի ծառայողական քննություն:

Այս մասին գրում է Իրավունք թերթը և նշում, որ թերթի թղթակիցը դիմել է ոստիկանության մամուլի պատասխանատու Արմեն Մալխասյանին, ով ի պատասխան լրագրողի հարցին, թե Կ.Անդրեասյանի հայտարարությունը հաստատվել է, թե `ոչ, պատասխանել է. «Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կախված` ոստիկանության Արաբկիրի հետքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում և հետաքննություն է կատարվում: Տեղեկացնեմ նաև, որ Արմեն Մարտիրոսյանը դիմել էր բաժին: Այժմ գործը հետաքննության փուլում է»: