Հերոս գյուղացուն օգնեք!
Երկու օր է ՖԲ-ում բազմաթիվ մարդիկ դիմում են Տարոն Մարգարյանին, որ Էրեբունի Երևան տոնակատարության համար նախատեսված գումարները նա նվիրաբերի սահմանամերձ գյուղերին: Ինքս այդ գաղափարին կողմ եմ, որովհետև այդ տոնակատարությունից հետո քաղաքը վեր է ածվում աղբանոցի, իսկ տոնին մասնակիցները չեն էլ հասկանում թե խի են հավաքվել ու ինչ են նշում: Այդ գումարները հայ հերոս գյուղացուն ավելի անհրաժեշտ են. քան մինիից մի քիչ կարճ կիսաշրջազգեստով թիթիզիկին ու այդ թիթիզիկի համար ամբողջ քաղաքը ոտնատակ տվող թիթիզին:
Սահմանային իրավիճակը լարված պահող ազերներն իրենց մաշկի վրա են զգում պատասխանների ուժգնությունը: ՊՆ-ի ու Նախագահի հայտարարություններից հետո կարծես թե սահմանային իրավիճակը փոքր ինչ հանդարտվել է: Բորենիների նման ալիևն էլ ունի ոհմակային հոգեբանություն: Այս պահին նրա ոհմակի մեծը՝ Թուրքիան, խառն է, իսկ միայնակ կայացված որոշումներն ինչպես երևում է շատ ցավոտ է ավարտվում որոշողի համար:
Ի զարմանս ինձ մեր լրատվական դաշտն ու մարդիկ բավականին ադեկվատ են պահում իրենց: Չեն տարածում այնպիսի ինֆոներ որոնք կարող են վնաս հասցնել մեզ: Ադրբեջանական ինֆոն գրեթե չմտավ մեր մեջ: Իհարկե, եղան որոշ անիմաստ արարածներ, դե առանց դրանց էլ չի լինի, յուրաքանչյուր առողջ մարմնին վիրուսներ անհրաժեշտ են՝ ուղղակի վաղ թե ուշ սատկում և նորերն են վերածնվում:
Էդգար Խաչատրյան՝ ֆեյսբուք