Սիրիացի փախստական Հասան Համիդը փրկվել էր, երբ դեպի Հունաստան լողող նավը խորտակվել էր: Բայց նրա 7-ամյա որդին անհայտ կորել էր: Փախստականներով նավին հարվածել էր մեկ այլ նավ, ինչի արդյունքում էլ տեղի էր ունեցել պատահարը:
Վկաները պատմում են, որ իրենք հարվածող նավից օգնություն են խնդրել, կանչել, աղաղակել են, սակայն նավը շարունակել է ճանապարհը: