Այսօր` սեպտեմբերի 29-ն է, սուրճի համաշխարհային օրը: Սուրճն ըմպելիք է, որը պատրաստվում է սրճենու բոված սերմերից:
Շնորհիվ սուրճի բաղադրության մեջ գտնվող կոֆեին անունով ալկալոիդի՝ սուրճն ունի օրգանիզմը խթանող ազդեցություն: Այսօր այն աշխարհի ամենատարածված ըմպելիքներից է:
Կա հայտնի պատմություն այն մասին, որ սուրճի ծառի հրաշալի հատկությունների առաջին բացահայտողը եղել է Քալդի անունով եթովպացի հովիվը, մոտավորապես, 850 թվականին: Լեռների լանջերին իր հոտն արածեցնելու ժամանակ հովիվն ուշադրություն է դարձրել այծերի զարմանալի պահվածքի վրա:
Այդ բույսի տերևներն ուտելով` կենդանիները սկսում էին վազվզել այս ու այն կողմ և ցատկոտել։ Քալդիի պատմածը լսելով` մոտակա վանքի վերակացուն նույնպես փորձում է այդ տերևները և զգաում է դրանց առույգացնող հատկությունը։


