Հակառակորդի կրակոցից Տավուշի մարզի Պառավաքար գյուղում երեկ խաղաղ բնակիչ է վիրավորվել:
Այս մասին YerevanNews.am-ին փոխանցեցին տեղի բնակիչները, ինչն էլ հաստատեց Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը:
Վիրավորը տղամարդ է՝ Չ. Հ-ն, ով լուրջ վնասվածք չի ստացել և աշխատելուց է եղել խաղողի այգիներում:
Նշենք, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածությունը գնալով մեծանում է: Այսօր ևս կրակոցներ են եղել Պառավաքարի ուղությամբ։