ՀՀ Պաշտպանության նախարարության 410 հրամանը վերաբերում է ոչ միայն բացարձակապես առողջ երիտասարդների զորակոչին, այլև որոշակի առողջական խնդիրներով երիտասարդների զորակոչին։

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Հանրային խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը՝ սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղում հակառակորդի հրթիռակոծման հետևանքով զոհված` միայնակ ծնողի զավակ Ռոբերտ Մկրտչյանին և նույն օրը վիրավորված Սաֆար Սաֆարյանը, որը, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, ունեցել է սրտի խնդիր։

Լրագրողի հարցին` արդյոք նրանց բանակ զորակոչելը մարդու իրավունքների խախտում չէ, Գեղամ Հարությունյանը պատասխանեց, որ եթե պարզվի, որ զորակոչված զինվորը սրտի խնդիր է ունեցել և Պաշտպանության նախարարության 410 հրամանի չափանիշների համապատասխան պետք է ճանաչվեր ոչ պիտանի զինվորական ծառայության, սակայն զորակոչվել է, ապա դա կլիներ մարդու իրավունքների խախտում։