Պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը նոր ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում:

AS-ի հաղորդմամբ՝ ՉԼ խմբային մրցաշարի երկրորդ տուրում «Չելսիի» դեմ խաղին մասնակցելով՝ իսպանացի դարպասապահը դարձավ Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը:

Վերոնշյալ հանդիպումը Կասիլյասի 152-րդ խաղն էր Չեմպիոնների լիգայում, որոնցից 149-ը 34-ամյա դարպասապահն անցկացրել է Մադրիդի «Ռեալում»:

Հավելենք, որ նախորդ ռեկորդը պատկանում էր կրկին իսպանացի Չավի Հերնանդեսին, ով Չեմպիոնների լիգայում մասնակցել է 151 խաղի: