ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ բացահայտումն ապահովելու համար։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ հայտնաբերվել է Մուշեղ Զաքարյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հունիսի 15-ից հետախուզման մեջ գտնվող Մայիս Խաչատրյանը։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը սեպտեմբերի 29-ին Մ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով եւ միջնորդություն ներկայացրել դատարան՝ Մ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու համար:
Նախաքննությունը շարունակվում է։