Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով: Նախագահն իր խոսքում մասնավորապես ասել է. «Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնում. մենք կիրականացնեք անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը»:
Այս մասին YerevanNews.am-ը խոսեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի հետ:
- Սերժ Սարգսյանի հայտարարությունը նորմալ է և ազդեցություն կունենա:
Ես նրա մեջ քաղաքականության փոփոխություն եմ տեսնում դեպի Հայաստանի պետական շահերի պաշտպանություն, ինչը, որ մենք բոլորս պահանջում ենք:
Կարելի է հայտարարությունը «կոշտ» բնութագրել:
- Այո, ես քաղաքականության փոփոխություն եմ տեսնում մեջը և կապում եմ Հայաստանում արված հայտարարության հետ, որ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է: Այսինք, դրանից է սկսվել: Գումարած դրան Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, կարծեմ, ուրիշ հայտարարություններ էլ են եղել: Դա շատ ճիշտ է և պետք է ողջունել, եթե ռեալիզացվի...
Ինստիտուցիոնալ առումով պետության քաղաքականությունը տեղաշարժվում է դեպի Հայաստանի պետական շահ: Դա ակնհայտ է... դեպի ժողովրդի շահերի պաշտպանություն, բայց թե որքանո՞վ կիրականացվի:
Իսկ նախագահի և Բարակ Օբամայի հանդիպման մասին ի՞նչ կասեք:
- Շատ նորմալ է դա: Առաջին գործընկերը, այդուհանդերձ, մնում է Ռուսաստանը, բայց մենք պարտավոր չենք մի ընկերով մնալ: Պետությունները շահագրգռություն ունեն ընկերների թիվը միշտ մեծացնել: Դաշնակիցների որոնումը ճիշտ է: