ԱՄՆ-ում մարդասպանության մեղադրանքով դատապարտվածի մահապատիժը հետաձգվել է՝ պատժի ի կատար ածումից ընդամենը մեկ րոպե առաջ, փոխանցում է SkyNews-ը։

52-ամյա Ռիչարդին պետք է մահապատժի ենթարկեն նոյեմբերի 6-ին։

Նա դատապարտվել է 1997 թվականին՝ իր ղեկավարի սպանության համար։

Գլոսիպը հերքում է իր մեղքն ու պնդում, որ մարդասպանն իր գործընկերն է՝ Ջասթին Սնիդը։

Նահանգի ղեկավարը նման որոշում է կայացրել մահացու ներարկման որակի շուրջ առկա կասկածների համար: Իշխանությունները զգուշանում են, որ այն կարող է մի քանի ժամ չարչարել դատապարտյալին, մինչև մահվան հասցնելը։