Երեկ լրատվական դաշտում շրջանառվում էին լուրեր, թե «Տաշիր» ընկերությունների խումբը պաշտոնապես ձեռք է բերել ՀԷՑ-ը:
Այս թեմայի վերաբերյալ, այսօր ՝ գործադիր մարմնի նիստին խոսեց ՀՀ վարչապետը: Նա առանձնացրեց կառավարման նոր մոդելի ներդրման անհրաժեշտությունը.
«Հաշվի առնելով ՏԱՇԻՐ խմբի երկարամյա փորձը էներգետիկ ծառայությունների մատուցման և էներգոհամակարգերի կառավարման ոլորտում, մասնավորապես, այն փաստը, որ ՏԱՇԻՐ խմբի կազմում գործող Կասկադ-Էներգո ընկերությունը հանդիսանում է լավագույններից մեկը Ռուսաստանի Դաշնությունում, որոշում կայացվեց ՀԷՑ-ի կառավարումը վստահել հենց իրենց: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն իսկ համաձայնություն է տվել այդ գործարքին:
ՏԱՇԻՐ խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում և իջեցնել տեխնոլոգիական և առևտրային կորուստները»:
Արմեն Վարդանյան՝ ֆեյսբուք