Օրերս, Նյու Յորքում տեղի ունեցավ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Բանակցությունների առանցքային թեմաներն էին Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունների կարգավորման ուղիները:
Այս մասին YerevanNews.am-ը խոսեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի հետ:
- Պուտինի պարծանքն է, որ գլուխ գլխի նստի և Օբամայի հետ համաշխարհային հարցեր քննարկի: Ինչը, երկար ժամանակ չէր ստացվում, իսկ հիմա՝ հասել է դրան: Օբաման հարկադրված ընդունել է Պուտինի հետ հանդիպման առաջարկը... անկախ նրանից, թե ով է արել այդ առաջարկը: Դրան հասել է ինքը՝ Պուտինը... Օբաման հարկադրված ընդունել է Պուտինի հետ հանդիպման առաջարկը և նստել համաշխարհային քաղաքական հարցերից են խոսել: Սա Պուտինի մեծ նվաճումն է...
Առայժմ ավելի տեղեկություններ դեռևս չկան, բայց իր նպատակին հասավ նա: Ինչպես սովետական տարիներին էր. նստում էին ամերիկացիների հետ աշխարհի բոլոր հարցերը կարգավորում էին: Այդ չափով չեմ կարող ասել հասել են, բայց որ նստեցին խոսեցին... ռուսները այդ խնդիրը լուծել են: Աշխարհի առջև էլ նկարվեցին: Դա Ռուսաստանի համար մեծ խնդիր էր: