Այսօր տեղի է ունենալու Մեծ Բրիտանիայի առաջին և միակ վարչապետ Մարգարեթ Թետչերի մահվան արարողակարգերը: Ինչպես նշում է անգլիական Daily mail պարբերականը երեկ վարչապետի մարմինը տեղադրելու են խորհրդարանում, որտեղ նրան վերջին հրաժեշտն են տվել ընտանիքի անդամները և նշանավոր խորհրդարանի անդամներ:
Առավոտյան նրա դագաղը սպիտակ ծաղիկներով տեղափոխել են խորհրդարանի St Mary Undercroft վանք, որից հետո այնտեղ են ժամանել Թետչերի երեխաներ Մարկ և Քարոլ Թետչերները, ընտանիքի այլ անդամներ և Թետչերի նախկին խոսնակ Մարկ Վորգթինգթոնը:
Դևիդ Քամերոնի պաշտոնական խոսնակ նշել է, որ վարչապետը չի մասնակցելու այդ արաողությանը, քանի որ այն ավելի շատ ընտանեկան բնույթ է կրում:
Այսօր տեղի են ունենալու արդեն պաշտոնական միջոցառումները: Նախ նախկին վարչապետի մարմինը տեղական ժամանակով ժամը 10 ին դուրս բերելու Վեստմինիսթրյան պալատից, որտեղից նրա մարմինը տեղափոխելու են սուրբ Պետրոս եկեղեցի, որտեղ էլ տեղի ունենալու վերջին հրաժեշտի արարողությունը:
Ինչպես նշում է անգլիական Sun պարբերականը միջոցառումները սկսվելու են ժամը 11.00-ն: Անվտանգությունը պահպանելու համար միջոցառմանը մասնակցելու են շուրջ 4000 զինվորներ:
Միջոցառումների ժամանակ որպես հարգանքի տուրք լռեցվելու է Big Ben-ը:
Միջոցառումներին մասնակցելու են շուրջ 200 տարբեր պետություններից, միջազգային կազմակերպություններից հյուրեր: