Eurasianet լրատվական վերլուծական կայքը անդրադարձ է կատարել Հայաստանում հետընտրական գործընթացներին, մասնավորապես Պարույր Հայրիկյանի վրա մահափորձին և վերջինիս բուժման համար 20,5 մլն դրամ կամ 50,000 դոլար տրամադրելուն` հարց առաջադրելով, թե արդյոք այդքան արժի Հայաստանի անկախության համար պայքարը:

Պահուստային ֆոնդից նվերը տրամադրվել է հետխորհրդային անկախության ակտիվիստ Հայրիկյանին Դանիական Ռոթերդամ քաղաքում բուժումներ անցնելու համար: Հիշեցնենք, որ Հայրիկյանը ուսի վնասվածք էր ստացել նախընտրական արշավի ժամանակ` նրա նկատմամբ կազմակերպված մահափորձի ժամանակ:

Չնայած որ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը տրամադրել է Հայրիկյանի ամբողջական գումարն առողջացման համար, սակայն շատ մարդկանց մոտ հարց առաջացավ, որ արդյոք այդ գումարը չի տրամադրվել փետրվարի 18-ի ընտրություններին չմասնակցելու վերջինիս որոշման համար: Իշխանությունները, ուշադրություն դարձնելով 2008 թվականի դեպքերին, փորձում եին հաղթանակի հասնել առանց ցնցումների:


Չնայած որ իշխանամետ ուժերը հերքում են այդպիսի մեղադրանքները, սակայն կառավարությունը դեռևս չի հրապարակել անկախ մի փորձագետի տեսակետ, որը կհաստատեր, որ Հայրիկյանի ամբողջական վերականգման համար անհրաժեշտ է 49,006 դոլար:
Վիրավորված նախագահի նախկին թեկանծուն իրեն վատ չի զգում կանխիկ դրամ վերցնելու համար: Նա իր Facebook յան էջում գրել էր, որ ես արժանի եմ ավելի մեծ փոխհատուցման: Նա նշում է, որ 1991 թվականին Հայաստանի կառավարությունը իր ներողությունը հայտնեց և խոստացավ փոխհատուցում այն տարիների դիմաց, որ վերջինս անցկացրել է բանտում և աքսորի մեջ խորհրդային իշխանության տարիներին, սակայն ես չցանկացա ավելացնել բեռը նորաստեղծ կառավարության վրա, սակայն այժմ ժամանակաները փոխվել են:

«Նախկինում կառավաությունը նշում էր, որ ինքը չունի ֆոնդեր անապահով երեխաներին բուժումներ տրամադրելու համար, ուստի պետք է բացատրի, թե ինչ դրամական ֆոնդեր ունի Հայրիկյանի բժշկական միջամտության համար»,-.նշել է ժառանգության կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը և ավելացրել, որ սա ցույց է տալիս, որ կառավորությունը ուշադրություն է դարձնում միայն նրանց, ում նա նախընտրում է, որը պարզապես ցինիկ վերաբերմունք է իր իսկ ժողովրդի նկատմամբ:

Նախագահի մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանը ձերբակալվել է Հայրիկյանի վրա հարձակումը պատվիրելու մեջ: