Քվեարկվել ու ընդունվել է Հայաստանին վերաբերող տեղեկատվական հայտագիրը: Այն հեղինակել են ԵԽ Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Շտեֆան Շեննախը, Հայաստանի հարցով համազեկուցողներ Միլլին և Ֆիշերը: Այս մասին հոկտեմբերի 1-ին, իր ելույթում նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
Աժ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել և իր խոսքում ասել.
«2013 թ-ին ՀՀ նախագահը ստեղծեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը` օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքի սահմանադրական երաշխիքների հետագա ամրապնդման, ուժերի պատշաճ հավասարակշռության ձեռքբերման, պետական կառավարման արդյունավետության խթանման և ամրապնդման նպատակով»:
Վերջում, Հերմինե Նաղդալյանը համոզմունք է հայտնել, որ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը ապահովում է երկրում բարեփոխումների բացառիկ հնարավորություն: