«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Քրեական հեղինակություն քանաքեռցի Արթուր Ղազարյանի (Տույ մականունով) քրեական գործով դատական նիստին երեկ նրան սատարելու էին եկել հայտնի երգիչներ Արամեն, Արսեն Գրիգորյանը (Ասո) և դուդուկահար Կամո Սեյրանյանը։

Վերջիններս խուսափում էին տեսախցիկից։ Դահլիճում ներկա գտնվող Տույի ընկերները նույնիսկ կատակում էին, որ այս նիստին միայն Նունե Եսայանն է պակասում։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սույն գործով վճիռը կհրապարակի հոկտեմբերի 5-ին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: