Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՈ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտնել է, որ Վրաստանը կարող է օգնել Հայաստանին և Ադրբեջանին իրենց միջև եղած խնդիրները լուծելու հարցում: Այս մասին Ափաթուրայը հայտնել է Բրուսելում գտնվող ՆԱՏՈ-ի գրասենյակում Վրաստանի պատվիրակության հետ ունեցած հանդիպման ժամանակ:
«ՆԱՏՈ-ն ողջունում է Վրաստանի կողմից կատարվող բարեփոխումները: Ես ունեմ շատ դրական տպավորություններ և մենք կմնանք Վրաստանի հավատարիմ դաշնակիցները: Այսօր Վրաստանում տեղի ունեցող բարեփոխումները ճիշտ ուղղությամբ են ընթանում և այն համապատասխանում է Վրաստանում տեղի ունեցած փոփոխություններին: Վերջերս այստեղ էր ժամանել Վրաստանի արդարադատության նախարարը: Նա մեզ վրա դրական տպավորություն թողեց և մեզ է տրամադրել ամբողջական և սպառիչ տեղեկատվություն արդարադատության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների մասին: Մենք գտնում ենք, որ ձեր երկրում անհրաժեշտ է բարեփոխումներ կատարել դատական համակարգում»,- հայտարարել է Ափաթուրայը:
Նրա խոսքերով բարեփոխումների ժամանակ յուրաքանչյուր քայլ պետք է տեղի ունենան օրենքի գերակայության պայմաններում և լինեն թափանցիկ: Բացի դա ՆԱՏՈ-ն ողջունել է այն կառուցողական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Վրաստանում վերջին ժամանակները:
«Այն ինչ տեղի ունեցավ անցած տարվա հոկտեմբերի մեկին, մեծ քայլ էր երկրի ժողովրդավարական զարգացման ճանապարհին: Փոփոխությունները եղել են և կլինի, սակայն Վրաստանը մեզ համար կմնա վստահելի դաշնակից,որը հաստատուն կերպով ձգտում է դառնալ ՆԱՏՈ-ի անդամ և կարող է մեծ ներդրում ունենալ տարածաշրջանի անվտանգության մեջ և կարող է օգնել Հայաստանին և Ադրբեջանին լուծելու իրենց խնդիրները»,- նշել է Ափաթուրայը:
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը արդեն երկու օր է գտնվում է Բրյուսելում և այցը ավարտվելու է ապրիլի 18-ին: