Շագանակագեղձի քաղցկեղի ախտանիշներն ի հայտ չեն գալիս հիվանդության վաղ փուլում: Այս մասին խորհուրդ ենք տալիս կանոնավոր բուժզննումներ անցնել և հետևել հետևյալ ախտանիշների առաջացմանը:
միզելու հետ կապված խնդիրներ,
գիշերային հաճախամիզություն,
մեջքի ցավ՝ միզելու ժամանակ,
այրոցի զգացողություն՝ միզելու ժամանակ,
արյան առկայություն մեզի մեջ,
ցավ կողոսկրերում:
Ինչպես նշում է աղբյուրը` այս ախտանիշներն ի հայտ են գալիս ո՛չ միայն քաղցկեղի դեպքում, այլև շագանակագեղձի այլ հիվանդությունների պարագայում: Այնպես որ, բժշկի այցելելը լավագույն տարբերակն է խանգարման պատճառը որոշելու համար:
Վրեժ Հովսեփյան