Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անհանգստացած է այն հանգամանքով, որ Հայաստանի քաղաքական ղեկավարության ելույթների մեջ վերջերս հայտնվել է Աբխազիայի նախագահ, Աբխազիայի կառավարություն տերմինները: Այս մասին նա հայտնել է ապրիլի 16-ին վրացական Рустави-2 հեռուստաընկերությամբ հեռարձակվող Позиция հաղորդմանժամանակ:
«Հայաստանի նախագահի երդումնակալության ժամանակ բերել են ամբողջ գումարտակ Բաղրամյանից(Աբխազիայից): Դժբախտաբար ես այդ պահին գտնվում էի Թուրքիայում և չկարողացա ներկա գտնվել այդ արարողությանը, սակայն ես համոզված եմ, որ նախագահ Սարգսյանը դրա հետ կապ չունի: Մեր վարչապետն այդքան շատ ոչ մեկի հետ չի հանդիպել, ինչքան իր հայ գործընկերոջ հետ: Սակայն վերջերս հայ ղեկավարության հռետորության մեջ հայտնվել են Աբխազիայի նախագահ, Աբխազիայի կառավարություն տերմինները և մեր կառավարությունը, մեր Արտաքին գործերի նախարարությունը այդ փաստերին ոչ մի կերպ չի արձագանքել»,-նշել է Սաակաշվիլին:
«Սարգսյանի հետ նա հաստատել է շատ լավ հարաբերություններ և մեծ մասամբ այդ հարաբերությունների շնորհիվ Վրաստանի կառավորությանը հաջողվել է չեզոքացնել շատ անցանկալի գործընթացներ Ախալքալաքում: Վրաստանի նախկին կառավարությունը և անձամբ ինքը ակտիվ աշխատանք են տարել օտար պետությունների հետ, որպեսզի վերջիններս չընդունեն Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Ճնշումների ենթարկվել է նա Բելառուսի կառավարությունը, սակայն նախագահ Լուկաշենկոն հերոսական վարքագիծ է ցուցաբերել: Չնայած այն հանգամանքին, որ Լուկաշենկոին անկախությունը ճանաչելու համար խոստացել էին մի քանի միլիարդ, սակայն վերջինս չի դիմել այդ քայլին: Իսկ Վրաստանի ներկայիս կառավարությունը օկուպացված տարածքների անկախության ճանաչմանը անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում»,-նշել է Վրաստանի նախագահը: