Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանում առաջին անգամ անցկացվեց «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» վազքի միջազգային կիսամարաթոնը:
Միջոցառմանը վազքուղի էին դուրս եկել 4717 վազորդներ և 93 կամավորներ:
Երևանյան առաջին կիսամարաթոնի մրցանակային հիմնադրամը կազմում էր 6 միլիոն դրամ, որը բաժանվել է հաղթողների միջև:
Գլխավոր վազքուղու՝ 21.1 կմ տարածության տղամարդկանց պայքարում հաղթող ճանաչվեցին Սերգեյ Լուկինը (Ռուսաստան), Քրիստիան Ստոյանը (Ռումինիա) և Արաբո Հազարյանը (Իրան):
Աղջիկների պայքարում 21 կմ տարածության վազքում առաջատարները Իրինա Սերգեևնան (Ռուսաստան), Կատյա Կարմանենկոն (Ուկրաինա) և Անդրեա Պրիշկուն (Ռումինիա) էին:
5 կմ տարածության վազքի աղջիկների հաղթողը Վանաձորը ներկայացնող Լիլիթ Սուրաջյանն էր, իսկ տղաների առաջատարը՝ գյումրեցի Երվանդ Մկրտչյանը:
10,5 կմ փոխանցավազքում հաղթող ճանաչվեցին Լիլիթ Հարությունյանը, Աննա Քարհանյանը, Մուշեղ Շահվերդյանը և Վահե Իվանյանը: