Այսօր առաջին անգամ անցկացվող Երևանի կիսամարաթոնի՝ տարբեր հեռավորությունների համար անցկացված մրցույթի մասնակիցներից 10 կիլոմետրանոց մրցավազքի առաջին և երկրորդ տեղերը՝ տղամարդկանց մասնակիցների շրջանում զբաղեցրին Երվանդ Մկրտչյանը և Աշոտ Հայրապետյանը, 21 կիլոմետրանոց մրցավազքի հաղթողները ՀՀ քաղաքացիներ չեն:
10 կմ մրցման կին հաղթողներն են՝
1-ին տեղ՝ Աննա Ռուսկիխ
2-րդ տեղ՝ Աննա Սապրիկինա
3-րդ՝ Սիլվիա Յուսեֆին
Տղամարդկանց մեջ՝
1-ին տեղ՝ Երվանդ Մկրտչյան
2-րդ տեղ՝ Աշոտ Հայրապետյան
3-րդ՝ Միխայիլ Պեշկով
1--ին տեղի մրցանակակիրը կստանա 200.000, 2-րդ տեղինը՝ 150.000, 3-րդ տեղը զբաղեցրած հաղթողը՝ 100 հազար դրամ:
Քսանմեկ կիլոմետրանոց հեռավորության համար առաջին երեք մրցանակները ստացան՝
Կանանց մեջ՝
1-ին տեղ` Օլգա Սկրիպակ
2-րդ տեղ` Կատարինա Անդեր
3-րդ տեղ` Էլոդի Բիոլայ
Տղամարդկանց մեջ՝
1-ին տեղ`
Ռինաս Ախմադեև
2-րդ տեղ` Սեյմեդհի Շարիֆհի
3-րդ տեղ` Սանտիագո Մեզկուտա
Նշենք, որ այս մարզական միջոցառման կազմակերպիչները ՝ Երևանի քաղաքապետարանը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, «Օրանժ ֆիթնես» ակումբը, «Աուսթրիան Այրլայնս»-ը, «Առողջ ապրելակերպ, առողջ ֆինանսներ» կարգախոսով հանդես եկող Կենտրոնական բանկը, մի շարք այլ ընկերություններ, տարբեր հեռավորության մրցավազքերի համար սահմանել են տարբեր դրամական պարգևներ:
Երևանյան կիսամարաթոնի հաղթողների անունները հայտնի են
Առաջին անգամ անցկացվող Երևանի կիսամարաթոնի՝ տարբեր հեռավորությունների համար անցկացված մրցույթի մասնակիցներից 10 կիլոմետրանոց մրցավազքի առաջին և երկրորդ տեղերը![](https://yn.am/disc/04-10-15/8c1eb51a7e3acbb92da88c5ea5fed7f7.jpg)
![](https://yn.am/disc/04-10-15/598aeb91cf041395479451c8f8a228e1.jpg)
![](https://yn.am/disc/04-10-15/d0be12c71868c14a94af7110abe2e200.jpg)
![](https://yn.am/disc/04-10-15/55b86047f35b350e29f3387daeeb0155.jpg)
![](https://yn.am/disc/04-10-15/f2c9fdad27c71ffe3deb6be5977d2073.jpg)