Հոկտեմբերի 4-ին, Սոչիում տեղի ունեցավ «Նոր Ալիք-2015»-ի երկրորդ մրցութային համերգը: Այս անգամ մասնակիցները զուգերգով հանդես եկան՝ կատարելով Իգոր Նիկոլաևի երգերը:
Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը երգել է ռուսական IOWA խմբի հետ՝ ներկայացնելով «Две звезды» երգը: Ելույթի վերջում նրանք ժյուրիի կողմից արժանացան 82 միավորի: