Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ «Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` ապրիլի 17-ին, հանդիպել են իրար:

Այդ հանդիպումը տեղի է ունեցել Կոմիտասի անվան պանթեոնում Հայաստանի ազգային հերոս, ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի հիշատակին նվիրված արարողության ժամանակ:

Այսօր Կարեն Դեմիրճյանը կդառնար 81 տարեկան: Նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Կոմիտասի անվան պանթեոն էին այցելել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Այդ ժամանակ պանթեոն էր եկել նաեւ «Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա Կարեն Դեմիրճյանի շիրիմին հարգանքի տուրք մատուցելուց հետո մոտեցել է Լեւոն Տեր-Պետրոսյանին, ողջունել եւ հեռացել: