Այսօր իմ կողմից հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ Էդուարդ Շարմազանովի կինը մասնակցում է աղանդավորական խմբակի հավաքի:

Մինչ այդ հրապարակում եղավ, որ պետական պաշտոնյաների կանայք մասնակցում են աղանդի հավաքների, որից հետո իմ դեմ սկսվեց մի երևույթ, որը մեղմ ասած նման էր մանկական խաղի:

Սակայն արդեն պաշտոնապես հենարան կայքում տեղադրվեց այդ կայքի խմբագիր, Էդուարդ Շարմազանովի տիկնոջ հերքող նյութը, ինչպես նաև լուսանկարներ եկեղեցական անցուդարձից, որին մասնակցել է նաև տիկին Դավթյանը:

Հիմա կցանկանամ անդրադառնալ վերոնշյալ հերքման նյութի մի քանի կետերին, որ ես չեմ զրպարտել և վիրավորել, այլ հայտնել եմ այն տեղեկատությունը, որին տիրապետում եմ, խնդրելով ուժային կառույցներին ուշադրություն դարձնել իմ տեղեկությանը:

Երկրորդ, եթե կցանկանաք կարող եք դիմել դատական համակարգերին, անկեղծորեն հավատում եմ, որ իմ արարքում և հայտարարության մեջ չկա ոչ մի անօրեն բան և անկեղծ ասած չեմ վախենում ու պատրաստ եմ հանդիպման դատարանում:

Եվ վերջապես, սա ուղղակի իգիտություն Ձեզ տիկին Դավթյան, որ աղանդավոր չեն ծնվում, այլ դառնում են և յուրաքանչյուր աղանդի անդամ հնարավոր է, որ եղած լինի Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ և ունենա բազմաթիվ լուսանկարներ: Սա կխնդրեմ ձեզ չվերագրեք, քանի որ ուղղակի օրինակ բերեցի:

Նաև մեկ բան էլ եմ ցանկանում ասել, որ Հայ Առաքելական Եկեղեցու զավակները Աստծո խոսք լսում են հոգևոր հայրերից,այլ ոչ թե քույրերից և մորքուրներից:

Կներեք իհարկե իմ համառության համար, կներեք իմ սուբյեկտիվ կարծիքի համար, ես ձեր հերքումը չեմ համարում իրական, նորից կներեք, եթե կվվիրավորեմ, բայց կարծում եմ այնուամենայնիվ, որ դա աղանդ է:

Հարգանքներով Սևակ Հովհաննիսյան