Էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավոր չէ, չնայած այն պնդումներին, թե հակառակ դեպքում էներգետիկ ոլորտում կոլապս կառաջանար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ո՞նց է հիմնավոր, եթե ինքը գնում է ՏԷՑ-ից թանկ հոսանքը առնում է, իսկ ՀԷԿ-երի հոսանքը չի առնում, թեև 2013 թ-ի դեկտեմբերի 2-ի պայմանագրով պարտավոր է առնել: Եթե նայում ենք, որ այդ խլամ, ոչ ճիշտ պայմանագիրը հարգել է, այդ տեսակետից հիմնավոր է, այսինքն` Ԣ դրամանոց հոսանքը թողած՝ գնում է 40 դրամանոց հոսանք է առնում, երբ որ կարող ենք 4 դրամով էլի արտադրենք»,- ասել է նա:

Բագրատյանը նշել է, որ աուդիտը շատ-շատ ՀԷՑ-ին տա լծակներ ներքին կարգուկանոն հաստատելու համար, բայց աուդիտը չի փոխելու հոսանքի գինը: Նա ՀԷՑ-ի վաճառքը Տաշիր գրուպին «թեթև շանս» է համարում այն, որ «նոր սեփականատերը թույլ չի տա իրեն թալանեն»:

«Բայց դա հարցի 10%-ն է, 90%-ը էներգետիկ շուկան է, ճիշտ կառուցվածքային մեխանիզմը, որին մենք չենք գտել»,- ասաց նա: