Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը երազում է վերադառնալ իր լավագույն մարզավիճակին:
Նոր մրցաշրջանում բրազիլացու վիճակագրությունը կտրուկ տարբերվում է նախորդից: Եթե 2015-15 մրցաշրջանում հարձակվողը միջինում 0.76 գոլ էր խփում մեկ խաղում, ապա այժմ՝ միայն 0.5:
Հարվածների տոկոսային հարաբերությունը նույնպես իջել է՝ 27.9-ից հասնելով 16%-ի:
Goal.com-ի փոխանցմամբ՝ բրազիլացին որոշել է իրեն «կարգի բերել» հատուկ դիետայի միջոցով: Մասնավորապես, նա խնդրել է իր անձնական խոհարարին մշակել Լեոնել Մեսսիի՝ ԱԱ 2014-ի սննդակարգին նման դիետա: