Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-ում նոր արտահայտություն է արել ու սկսել է ՖԲ-ում դա գովազդել։ Մինչև իր հաջորդ ելույթը մենք կտեսնենք «Լոմբարդի եք վերածել երկիրը» արտահայտությունը։
Ես զարմանում եմ Ուրիխանյանի PR թիմի վրա։ Անցած անգամ նրանք աչքիս չզգացին, որ այդ մեթոդով աշխատելը ավելի քան ծիծաղելի է։
Հաջորդ անգամ կարելի է գովազդ անել հենց ԱԺ ամբեոնից, ասենք «Դոսիա լվացող միջոցով իշխանությունը լվացել է որոշ ընդդիմադիրների ուղեղներ», բայց նախապես Դոսիայից գումար վերցնելուց հետո այդ ամենն ասել ու որպես բոնուս առաջարկել Ֆեյսբուքյան գովազդները։
Հ.Գ. Սիրուն չի
Էդգար Խաչատրյան