Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին, ում անունը նշվում է «Լիվերպուլը» գլխավորելու թեկնածուների շարքում, մտադիր է հանգստանալ այս մրցաշրջանում.  

«Ինձ դուր է գալիս իմ ներկայիս կյանքը, բայց ես, իհարկե, կուզենայի վերադառնալ մարզչական աշխատանքիս, քանի որ դա իմ տարերքն է: Ես դեռ ուզում եմ ինձ մի քիչ ազատ ժամանակ տալ, որպեսզի հանգստանամ, բայց հաջորդ մրցաշրջանում պատրաստ եմ վերադառնալու», – Անչելոտտիի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը, ով նախկինում մարզել էր «Յուվենտուսը, «Միլանը» «Չելսին» և «ՊՍԺ»-ն, գլխավորեց «Ռեալը» 2013 թվականին, իսկ նախորդ մրցաշրջանի ավարտին լքեց ակումբը: