ԱԺ-ում Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թվականի գործունեության մասին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդուման քննարկաման ժամանակ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հարց էր հղում հանրայինի խորհրդի նախագահ Ռուբիկ Ջաղինյանին: «Մենք չենք զգում հանրայինի հեռուստատեսության ազատություն, քանի որ հանրային մեծ արձագանք ստացող հարցերի ժամանակ մասսայական քննարկումները գրեթե չկան: Օրինակ ՌԴ-ում Առաջին ալիքը կազմակերպում է նման ֆորմատի բավականին հետաքրքրի քննարկումներ…»:

Այդ ընթացքում Ալիկ Արզումանյանը ձախ ֆռոնտից բացականչեց. «Ո՞վ դրան բերել էդտեղ նստացրել, որ էշ-էշ դուս ա տալիս…»: Մելքումյանը բորբոքվեց, հակադարձեց` հորդորելով սթափվել և հանգստանալ: Էդուարդ Շարմազանովի բանակցային «բարձր» տաղանդի շնորհիվ, և բազմաթիվ հորդորների ու խնդրանքների արդյունքում կրքերը հանդարտվեցին:

Արմեն Հովասափյան՝ ֆեյսբուք