ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե պատգամավորների համար հայոց լեզվի քննություն նախատեսվում է Սահմանադրության բարեփոխումների նախագծում, թե ոչ, ասաց, որ դա հատուկ նշված է հայոց լեզվի դերակատարությունը բարձրացնելու համար, սակայն չի ենթադրում քննություն:

«Որևէ մեկը քննություն չի տալու, որովհետև դրա նախահիմքը կլիներ այն, որ ընտրողները քննություն տային: Եթե դուք ունեք հայկական կրթություն, այդ քննությունը ձեզ չի վերաբերի»,-ասաց նա և նշեց, որ մեր պետական գործառույթների մեջ հայերեն է, և եթե այդ պահանջը չամրագրվեր Սահմանադրության փոփոխությունների նախագծում, ապա կա լեզվի մասին օրենքը: