ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը 90 օրով հեռացվել է իր պարտականություններից:
Հիշեցնենք, որ ֆինանսական միջոցների յուրացման, հանցավոր անփութության և 2011թ. փետրվարին ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին 2 միլիոն շվեյցարական ֆրանկ կաշառք տալու կասկածանքով Շվեյցարիայի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Բլատերի նկատմամբ:
Հավելենք նաև, որ 79-ամյա շվեյցարացին ՖԻՖԱ-ն ղեկավարում է 1998 թվականից, իսկ այս թվականի մայիսի 29-ին 5-րդ անգամ անընդմեջ վերընտրվեց պաշտոնում:
5 օր անց նա հայտնեց հեռանալու մասին, սակայն հետո որոշեց մնալ մինչև 2016-ին կայանալիք նախագահական ընտրությունները:
The Guardian-ի փոխանցմամբ՝ նույն ժամանակահատվածով իր պարտականություններից կարող է հեռացվել նաև Պլատինիին: