Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որում հստակ երևում է ռուսական ռազմական նավատորմի հարվածները Կասպից ծովից մինչև Սիրիայում գտնվող դահեշականների կենտրոնները։
Տեսանյութում ակնհայտ է, թե ինչպես են ռուսական ռազմական օդանավերը անցնում Իրանի, Իրաքի օդային տարածքներով՝ մոտ 1500 կմ, մինչև թիրախներին հասնելը։
Արաբական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շայգուն երեկ ասել է, որ 4 ռազմական նավերից արձակվել են 26 «Կալիբր» տիպի հրթիռներ և հաջողությամբ հարվածել 11 թիրախների։ Նա հաստատել է, որ ռուսական հարվածների արդյունքում աչ մի բնակիչ չի վնասվել։
Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը շնորհակալություն է հայտնել այս ռազմական գործողությունները իրականացնող զինծառայողներին։