Հոկտեմբերի 7-ին, ժամը 21.00-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 19-ամյա երկու քաղաքացուհու:
Ըստ Ոստիկանության կայքի՝ տուժածները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


