Երևանի քաղաքապետարանի կողմից Զառա Արամյանին բնակարան նվիրելու հանգամանքը իրարանցում և կարծիքների տարափ առաջացրեց հայ հասարակության մեջ: Հնչեցին բազմաթիվ կարծիքներ, նույնիսկ վիրավորանքներ...
Այս մասին YerevanNews.am-ը խոսեց հայ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանի հետ:
- Ես չգիտեմ Զառա Արամյանի բնակարանային վիճակը... եթե վատ է եղել, ուրեմն արժանի է, իհարկե: Եթե նա վատ պայմաններում է ապրել, ուրեմն իհարկե, արժանի է բնակարանի, իսկ ինչո՞ւ ոչ:
Հնչում են կարծիքներ, որ ավելի վատ պայմաններում բնակվող երևանցիներ կան...
- Դե գիտեք ինչ, ավելի վատ էլ կա, ընդհանրապես, բոմժ էլ կա... բայց եթե մարդը վատ պայմաններում է ապրել, ինչ անենք, որ հայտնի է... ավելի վատ է, որ հայտնի մարդն է վատ պայմաններում ապրում: Եթե իսկապես դա ճիշտ է և մարդիկ փոքր, նեղ տեղ 10 հոգով են ապրում, իհարկե, պետք է տան այդ մարդուն բնակարան և վաղուց պետք է տային: Եթե այդպես է: