Հոկտեմբերի 8-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 7-րդ փողոցի թիվ 158 տան հյուրասենյակում նկատվել է օձ, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: