«ՈւԱԶ 31512-01» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բերդի Մաշտոցի և Նժդեհի փողոցների խաչմերուկում հոկտեմբերի 8-ին, ժամը 09.30-ի սահմաններում վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:


