Հոկտեմբերի 9-ին, ժամը 19.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի պատասխանում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են փակ դուռը և պատշգամբի հատակին հայտնաբերել 1937 թ. ծնված Դ. Հ.-ի դին: