Մերիի մահվան գործը այդպես էլ անհայտության շղարշով է պատված: Առողջապահության նախարարությունը կարծես չի էլ ցանկանում խոսել այդ դեպքի մասին: Որոշ ժամանակ առաջ ասացին, որ փորձաքննության արդյունքները պատրաստ են ու կրկին լռություն:
Առողջապահության նախարարը իմ կարծիքով պետք է անձամբ վերահսկի ու արագացնի այդ գործի բացահայտման ընթացքը: Հակառակ դեպքում տպավորությունն այնպիսին է, թե նախարարը ինչ-որ մեկին ինչ-որ բանից ցանկանում է փրկել:
Առողջապահության ոլորտում պատասխանատվությունն ամենակարևորն է ու ծանոթ բարեկամով գոնե այդ ոլորտում շարժվել չի կարելի: Սպասում եմ արդար քննության ու արդար որոշման:
Էդգար Խաչատրյան-Facebook